Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԼՂՀ ԱՆ. Նոր հեռանկարներ վիրաբուժությունում

ԼՂՀ ԱՆ. Նոր հեռանկարներ վիրաբուժությունում

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով կրկին Արցախ է ժամանել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուրոլոգ Միքայել Մանուկյանը:


Հանրապետական ԲԿ-ի տնօրեն, վիրաբույժ Կարեն Բազիյանի հետ միասին պրոֆեսորը լապարասկոպիկ եղանակով հեռացրել է երիկամի բարորակ գոյացությունը, ինչն աննախադեպ էր Արցախի վիրաբուժության մեջ:


Մասնագետները փաստում են, որ վիրահատական այս մեթոդը հիմք կդնի Արցախում լապարասկոպիկ վիրահատությունների իրականացմանը, ինչը նոր հեռանկարներ կբացի վիրաբուժության հետագա առաջընթացի համար: Ժամանակակից վիրաբուժության մեջ առկա են փակ եղանակով վիրահատությունների իրականացման տենդենցներ:

 

Վիրահատության նման եղանակը գրեթե աննշան վիրահատական կտրվածքների հետքեր է թողնում,բացի այդ, հնարավորություն է տալիս արագ վերականգնվել, ինչի արդյունքում 1-2 օրից հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից: Այս ամենը անհնար կլիներ իրականացնել առանց Հանրապետական ԲԿ-ում առկա ժամանակակից սարքավորումների ու արհեստավարժ մասնագետների:


Այցի ընթացքում պրոֆեսոր Մանուկյանը իրականացրել է 4 տարբեր տեսակի վիրահատություններ:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ